Սոնա Պողոսյանը առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում. Արտաշես Ներսիսյան

25 Հունիսի 2017 13:03
Սոնա Պողոսյանը առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում. Արտաշես Ներսիսյան

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներն այս գիշեր Տոկիոյից վերադարձան Երևան: Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ լրատվական ծառայությունը:

Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը հայտնել է, որ գոհ է Սոնա Պողոսյանի և Արփինե Դալալյանի մասնակցությունից.

«Կիլոգրամների առումով ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք և նստաներվի բորբոքում ուներ: Բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ նվաճել իր և հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երևում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է և դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար», - ասաց  Արտաշես Ներսիսյանը:

Մարզիչը նաև ասաց, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Միացե՛ք մեր ֆեյսբուքյան էջին և անմիջապես զգացեք մարզաշխարհի զարկերակը:

Մեկնաբանություններ

Հարգելի՛ այցելուներ, մեր կայքը բարձր է գնահատում Ձեր՝ կարծիք հայտնելու իրավունքը, ուստի կոչ ենք անում մեկնաբանություններում լինել հանդուրժող, հարգել միմյանց, չվիրավորել, չօգտագործել գռեհիկ բառապաշար: Կայքի պատասխանատուները հետեւողական են լինելու վերը նշված սկզբունքների պահպանման հարցում: Կոչ ենք անում մեկնաբանությունները գրել հայատառ: